Իրանը 114 ինքնաթիռ է գնում Airbus ընկերությունից
ՄիջազգայինԻրանը պայմանագիր է կնքել Airbus ընկերության հետ 114 ինքնաթիռ ձեռք բերելու համար:
«Մենք համաձայնագիր ենք կնքել Airbus ընկերության հետ 114 ինքնաթիռ ձեռք բերելու համար», - Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Աբաս Ախունդիին մեջբերում է Reuters գործակալությունը:
Airbus ընկերության ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ գործարքը չի կարող կնքվել, քանի դեռ Իրանից չեն հանվել բոլոր պատժամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի կողմից միջուկային պայմանագրի պարտավորվածությունները կատարելու մասին զեկույցը ՄԱԳԱՏԷ-ն պետք է հրապարակեր հունվարի 16-ին: