Չինաստանում կայացել է Ներդրումների ասիական բանկի բացումը
ՄիջազգայինՊեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ կայացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի պաշտոնական բացումը, որն հիմնադրվել է չինական իշխանությունների նախաձեռնությամբ:
Ինչպես ներկայացնում է BBC-ն` ԱՄՆ-ում գործող Համաշխարհային բանկի մրցակից համարվող նոր վարկային կազմակերպության հիմնադիրներն են 57 պետություն, այդ թվում` Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: Հիմնադիրների շարքում են հայտնվել նաև ԱՄՆ-ի պատմական դաշնակիցներ Ավստրալիան և Հարավային Կորեան:
Նոր բանկի խոշոր բաժնետերն է հանդիսանում Չինաստանը, որը վերահսկում է բաժնետոմսերի կապիտալի մոտ 30 տոկոսը: Ֆինանսական հաստատության կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլրդ դոլար: