Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է Ֆինլանդիայի և Ռուսաստանի հեռախոսագիծը
ՄիջազգայինԳերմանիայի Հետախուզական ծառայությունը 2000-ականներին գաղտնալսել է Ֆինլանդիայի հեռախոսակապի ու ինտերնետ կապի միջազգային գծերը, որոնցող երկիրը կապի մեջ է եղել ավելի քան 30 երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ֆիննական աղբյուրը, Գերմանիայի հետախուզության և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համատեղ գործողությունները շարունակվել են 2004-2008 թթ.:
Գաղտնալսման ցուցակներում հայտնվել են Ֆինլանդիայի 31 եվրոպական երկրների միջև 256 միջազգային գծերի տվյալներ, այդ թվում Ֆրանսիայի, Դանիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Շվեդիայի: