Քյոլնի ոստիկանությունը հայտարարել է փախստականների կողմից իրականացվող հանցագործությունների կտրուկ աճի մասին
ՄիջազգայինՔյոլնում վերջին տարում ավելացել են հանցագործությունների թիվը, որն իրականացնում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներից ներգաղթածները. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ի հղումով:Այդ մասին ասված է Քյոլնի ոստիկանության պատրաստած զեկույցում:
Ավելի քան գրպանահատության 40% տոկոսը, որն իրականացվել է 2015 թվականին Ռայնբերգում և հյուսիսային Քյոլնում, իրականացրել են Թունիսից, Ալժիրից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Լիբիայից, Սիրիայից և Լիբանանից ժամանած ներգաղթյալները:
Այդ մասին հայտարարել է հանցագործությունների քննության բաժնի ղեկավար Նորբերտ Բագները:«Վերջին տարում հանցագործությունների աճը շատ նկատելի էր»,-ասել է նա:
Այդ հայտարարությունն արվել է փախստականների համար Գերմանիայի կողմից «դռները բացելու» մասին հասարակական քննարկման ընթացքում: