Die Presse-ը պատմել է Էրդողանի կասկածելի երազանքների մասին
ՄիջազգայինԳերմանական Die Presse պարբերականը կարծում է, որ քրդերի դեմ պատերազմն ու Ստամբուլի ահաբեկչությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրում է ոչ թե սեփական քաղաքականության սխալներով, այլ արտաքին ու ներքին թշնամիներով:
Ստամբուլի ահաբեկչությունից հետո վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նկատել է, որ մեղավոր են ոչ միայն քրդերը, այլև «թշնամիներից մեկը», որը կարող էր օգտագործել ԻՊ-ին:
Պարբերականը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ քրդերի հետ խաղաղության գործընթացքը Էրդողանի քաղաքականության կարևորագույն հարցերից մեկն էր:
Երբ ճգնաժամի խաղաղ կարգավորման փորձերը հանգեցրին ընտրություններում նրա կուսակցության ձայների կորստին, երկրի ղեկավարը փոխեց ռազմավարությունը, ինչն էլ հասցրեց քաղաքական պատերազմի:
Էրդողանն օգնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին՝ հավատալով, որ նա, ի վերջո, կկորցնի իշխանությանը: Սակայն Սիրիայում հակամարտության մեկնարկից 5 տարի անց, Սիրիայի նախագահը նախկինի նման դեռ նախագահի աթոռին է. գրել է Die Presse:
Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում վաղուց արդեն հաջողություններով չի փայլում: Իր ղեկավարման տարիներին Էրդողանը կարողացել է փչացնել հարաբերություններն Իրաքի, Իրանի, Եգիպտոսի ու Իսրայելի հետ: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն ավելի վատ անդրադարձավ Անկարայի վրա: