Օբաման ընտրություն է կատարել ռեփերներ Դրեյքի ու Քենդրիք Լամարի միջև
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման YouTube-ի հայտնի բլոգեր Ադանդե Թորնին հյուրընկալվելու ժամանակ ստիպված է եղել հանդես գալ ռեփ փորձագետի դերում` ընտրություն կատարելով Դրեյքի ու Քենդրիք Լամարիր միջև:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, Միացյալ Նահանգների ղեկավարն առանց վարանելու նախապատվությունը տվել է Քենդրիք Լամարին, ում հետ վերջերս հանդիպել էր Սպիտակ տանը կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ:
Աղբյուրը նկատում է, որ նախագահի ընտրության ելքը գուշակելն այդքան էլ դժվար չէր, քանի որ ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ իր ամենասիրած ռեփ կատարումը Քենդրիք Լամարի How Much A Dollar Cost երգն է: