Կոլումբիայում ավելի քան 11 հազար մարդ զիկա տենդով է վարակվել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Կոլումբիայում ավելի քան 11 հազար մարդ զիկա տենդով է վարակվել: Վարակվածների թվում 459 հղի կին կա, որոնց համար հիվանդությունն առավելապես վտանգավոր է: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի Առողջության ազգային ինստիտուտը:
«Անցյալ տարվա հոկտեմբերից երկրում զիկա տենդով վարակի՝ լաբորատոր պայմաններում հաստատված 776 դեպք է արձանագրվել, եւս 10.837 դեպք հաստատվել է կլինիկապես: Հիվանդների շուրջ կեսը վարակվել է Կարիբյան ափին, Կարտահենա եւ Սանտա Մարթա քաղաքներում»,- ընդգծել են Ինստիտուտում:
Ըստ ՏԱՍՍ-ի, զիկա տենդը կարող է նորածինների մահվան պատճառ դառնալ: Մասնագետների խոսքով, այս հիվանդությունը տարածվում է վարակված մոծակի խայթոցի միջոցով: Սովորաբար հիվանդությունը բարձր ջերմություն, ցան, մարմնի տարբեր հատվածներում ցավ է առաջացնում, ինչը կարող է շուրջ մեկ շաբաթ տեւել: Սակայն հղի կանանց համար այն կարող է մահացու վտանգավոր լինել: