Իրանը մտադիր չէ լիարժեք վերականգնել ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները
ՄիջազգայինԹեհրանը մտադիր չէ լիարժեք ծավալով վերականգնել Վաշինգտոնի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչեւ պատժամիջոցների սահմանումը երկրները հարաբերություն չեն ունեցել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նա, սակայն, հավելել է, որ Իսլամական հանրապետությունը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ ինքնաթիռների կամ ապրանքների արտահանման հարցում, օրինակ՝ պիստակի կամ գորգերի:
Բացի այդ, Վեստիի փոխանցմամբ, եթե ԱՄՆ-ն ցանկանա ներդրումներ կատարել Իրանի տնտեսության մեջ եւ տեխնոլոգիաների ոլորտում, իրանական կողմը կարող է արտոնություններ տրամադրել ամերիկյան այն ընկերություններին, որոնք գործունեություն կծավալեն ո՛չ ԱՄՆ-ի տարածքում:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործակալության փորձագետների եզրափակիչ զեկույցն են ստացել: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել են Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները վերացնելու փաստը: