Հրեաները մեր ավագ եղբայրներն են. Ֆրանցիսկոսը դարձել է 3-րդ Հռոմի պապը, ով սինագոգ է այցելում
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրն առաջին անգամ այցելել է Հռոմի սինագոգ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա դարձել է երրորդ Հռոմի պապը, ով այցելում է հրեաների եկեղեցին: Այնտեղ նա հանդիպել է Իտալիայի հրեական համայնքի առաջնորդների հետ:
Ֆրանցիսկոս Հռոմի պապը հարգանքի տուրք է մատուցել զոհված հրեաների հիշատակին, ընդգծել, որ մարդու բռնությունը մարդու նկատմամբ անհամատեղելի է ցանկացած կրոնի հետ:
«Ոչ՝ հակասեմականության ցանկացած դրսևորմանը: Դուք` հրեաներդ, մեր ավագ եղբայրներն ու քույրերն եք կրոնում, ինչպես ասել է Հովհաննես Պողոս Երկրորդը», - ասել է Ֆրանցիսկոսը: Հենց Հովհաննես Պողոս Երկրորդի օրոք են ի դեպ սկսել բարելավվել հրեաների և կաթոլիկների շատ լարված հարաբերությունները: