Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով կան տասնյակ տուժածներ
ՄիջազգայինԻնդոնեզիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 22-ը՝ տուժել, հունվարի 17-ին երկրի Մալուկու նահանգում (գտնվում է Մոլուքյան արշիպելագի հարավային կղզիներում) տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 18-ին հայտնել է տարերային աղետների հաթահարման ազգային գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են տեղի բնակիչների 200-ից ավելի տներ:
Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Բանդա ծովում, տեղի է ունեցել Մոլուքյան արշիպելագից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: