ԱՄՆ-ը որոնում է Բաղդադում կորած ամերիկացիներին
ՄիջազգայինԱՄՆ-ը փորձում է գտնել Բաղդադում կորած մի խումբ ամերիկացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Միացյալ Նահանգների իշխանություններին:
Այն մասին, որ երեք մարդ հավանաբար առեւանգվել է զինյալների կողմից, ավելի վաղ հայտնել է Ալ Արաբիա արաբական լրատվական ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեզ հայտնի է Իրաքում կորած ԱՄՆ-ի քաղաքացիների վերաբերյալ հաղորդագրությունների մասին: Մենք համակողմանիորեն համագործակցում ենք Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի գտնենք ու վերադարձնենք այդ մարդկանց»,- հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: