Հիլարի Քլինթոնը հնարավոր Է համարում ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր «վերաբեռնումը»
ՄիջազգայինԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների նոր «վերաբեռնումը» հնարավոր Է՝ «կախված այն բանից, թե մենք (ԱՄՆ) ինչ կստանանք դրա դիմաց»: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 17-ին այս կարծիքն Է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունում կայա ցած նախագահական նախընտրական բանավեճերի ընթացքում: Որպես օրինակ նա թվարկել Է այն օգուտները, որոնք ԱՄՆ-ին բերել Է առաջին «վերաբեռնումը»:
Քլինթոնին հարցրել են, թե «նա «վերաբեռնում» նոր կոճակ կառաջարկի արդյոք (ՌԴ-ի նախագահ) Վլադիմիր Պուտինին, եթե նախագահ դառնա»:»Դե, դա կախված Է այն բանից, թե ես ինչ կստանամ դրա դիմաց,- ասել Է Քլինթոնը:
Պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերին՝ նախկին պետքարտուղարը դրանք համարել Է «հետաքրքրական» եւ «հարգալիր»:
Քլինթոնը նաեւ կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ը «պետք Է հասնի այն բանին, որ եվրոպացիներն ավելի մեծ պատրաստակամությամբ հակահարված տան» Ռուսաստանին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք Է «ավելի մեծ միասնություն դրսեւորի, որպեսզի Ռուսաստանին թույլ չտա «ավելի ագրեսիվ դիրք գրավել Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: