Լատվիայի նախագահը հոսպիտալացվել Է
ՄիջազգայինԼատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը տեղափոխվել Է Ռիգայի Արեւելյան կլինիկական հիվանդանոցի ստացիոնար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լատվիայի LETA նորությունների գործակալությունը:
«Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել Է, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն չեն տրամադրել»,-հաղորդում Է գործակալությունը:
Պետության ղեկավարի գրասենյակում մեկնաբանություններ չեն տվել, սակայն հայտնել են, որ հիվանդության պատճառով նախագահն այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: