Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մեծ եւ կարեւոր քայլ Է ամբողջ տարածաշրջանի համար. Մոգերինի
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը մեծ եւ կարեւոր քայլ Է ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանրակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տարվա առաջին նիստին ժամանելուց հետո:
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ հունվարի 16-ի մեր ձեռքբերումը ճիշտ ուղությամբ արված մեծ կարեւոր քայլ Է ոչ միայն աշխարհի անվտանգության, այլեւ տարածաշրջանի համար»,-ասել Է նա: Մոգերինիի խոսքով՝ իրանական գործարքը ցույց տվեց, որ «նույնիսկ ամենաբարդ հարաբերություններում կարելի Է հասնել դրական արդյունքների, երկխոսության, դիվանագիտական համագործակցության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: