Գերմանիայի փոխկանցլերը Մարոկոյից եւ Ալժիրից պահանջել Է տանել իրենց փախստականներին
ՄիջազգայինՄարոկոն եւ Ալժիրը պետք Է Գերմանիայի տարածքից տանեն իրենց երկրների այն քաղաքացիներին, որոնց գաղթականի կարգավիճակ ստանալու պահանջները չեն բավարարվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 18-ին գերմանական ARD հեռուստաալքի եթերում հայտարարել Է Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Գերմանիան ուրախությամբ պատրաստ Է տնտեսական օգնություն ցույց տալ այդ երկրներին, սակայն սոսկ այն դեպքում, եթե դրանց կառավարություններն արդարամտություն դրսեւորեն եւ թույլ տան իրենց տարածք վերադառնալ այն քաղաքացիներին, որոնք քաղաքական ապաստանի իրավունք չունեն մեզ մոտ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: