Արտակարգ դրություն է ստեղծվել Ֆրանսիայի տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում. Օլանդ
ՄիջազգայինՖրանսիայի տնտեսությունը եւ սոցիալական ոլորտն արտակարգ դրության մեջ են գործազրկության բարձր մակարդակի ֆոնին:
Այս գնահատմամբ հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հայտնել Է, որ իրադրության նորմալացման նպատակով հանրապետության կառավարությունն առաջիկայում 2 մլրդ եվրո կհատկացնի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերը լուծելու համար:
«Ահաբեկչական սպառնալիքի պատճառով անցյալ տարի մենք հարկադրված Էինք արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրում, սակայն համաշխարհային անկարգությունների եւ անորոշ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում տեղին Է արտակարգ դրության մասին խոսել նաեւ տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում: Զբաղվածությունն ամենակարեւոր հարցն Է Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունից հետո»,-հայտարարել Է նա՝ հանդես գալով Փարիզի ձեռնարկությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:
Ինչպես ընդգծել Է Օլանդը, ներկայում ամբողջ աշխարհը «հսկայական փոփոխություններ Է ապրում, որոնց մասշտաբները բոլորը պետք Է գիտակցեն»: «Առաջ են մղվում նոր տնտեսական տերություններ, սրընթաց զարգանում Է թվային տնտեսությունը, մենք պետք Է վերաիմաեստավորենք մեր տնտեսական եւ սոցիալական մոդելը»,-նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: