Փարիզը ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ լարվածության թուլացման գործում
ՄիջազգայինՖրանսիան պատրաստ Է միջնորդներից մեկը դառնալ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերություններում սրված լարվածությունը թուլացնելու գործում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությանը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
«Մենք փորձելու ենք հասնել լարվածության թուլացման»,- ասել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ այցով գտնվելով Արաբական Միացյալ Էմիրություններում:
ԱՄԷ-ից անմիջապես հետո Ֆաբիուսը հունվարի 19-ին ուղեւորվելու Է Էր Ռիադ, որտեղ նախատեսված Է նրա հանդիպումը թագավոր Սալմանի եւ միապետության այլ ղեկավարների հետ: Իսկ հաջորդ շաբաթ Փարիզում սպասում են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցին, որը բանակցություններ Է վարելու նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: