ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում գրիպի համաճարակի մասին
ՄիջազգայինՌուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մեզ համար սա շուտ է: Նախկինում ամեն ինչ ավելի ուշ էր լինում»,- լրագրողներին ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը ՌԴ-ում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար լինում է, այլ նաև Ուկրաինայից, որտեղ արդեն արտակարգ իրավիճակ է: