Իրանի նախագահը հունվարի 25-26-ին կայցելի Իտալիա եւ Վատիկան
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հունվարի 25-26-ին կայցելի Իտալիա:
Այդ մասին Իրանի ղեկավարն ինքն է հունվարի 17-ին հայտնել ANSA գործակալությանը: Նրա խոսքով՝ Իտալիայի ղեկավարության հետ քննարկվելու են էներգետիկայի եւ գիտության ոլորտում համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ներդրումները ա րտադրության եւ ենթակառուցվածքի ոլորտում:
Ապենիններ ուղեւորության ընթացքում պլանավորված է նաեւ Վատիկանում Ռոուհանիի հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Իրանի նախագահը պետք է Իտալիա այցելեր անցյալ տարվա նոյեմբերի 14-ին, բայց ուղեւորությունը հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: