Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացրել է Դոնբասում իրադրության սրվելու մասին
ՄիջազգայինՈւկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է Դոնբասում անվտանգության իրադրությունը սրելու փորձերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 19-ին հաղորդվում է ՄԱԿ-ին առընթեր Ուկրաինայի մշտկան ներկայացուցչության կայքում:
Մասնավորապես, դիտվում է, որ, չնայած Շփման խմբի վերջին հանդիպման շրջանակներում ձեռքբերումներին, համատարած անդորրի ռեժիմ հաստատելու շուրջ պայմանավորվածությանը, շփման գծի երկայնքով ուկրաինացի զինվորականների դեմ զինված սադրանքների թվաքանակը շարունակում է աճել, ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայացուչության մամուլի կենտրոնը նաեւ արձանագրում է, որ մատնանշված սադրանքներն ի չիք են դարձնում Ուկրաինայի եւ միջազգային հանրակցության բոլոր այն ջանքերը, որոնք նպատակամղված են խաղաղության եւ կայունության վերակագնմանը, եւ «փաստորեն անհնարին են դարձնում խաղաղ կարգավորման քաղաքական մասի իրագործումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: