Համաշխարհային հանրությունը հեռու Է սիրիական ճգնաժամի լուծումից. Շտայնմայեր
ՄիջազգայինՀամաշխարհային հանրությունը հեռու Է Սիրիայի իրադրության կարգավորումից: Այդ մասին հունվարի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Ես պարզորոշ հասկանալ Էի տալիս, որ մենք Սիրիայում հեռու ենք լուծումից»,- նշել Է նա: «Մենք պետք Է հոգ տանենք, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հետ չշպրտեն մեզ»,- ասել Է գերմանական դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: