Փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում փոփոխություններ են տեղի ունեցել:
Ֆեդերացիայի կայքի տեղեկատվության համաձայն Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի` մարտի 5-ին եւ 6-ին նշանակված հանդիպումները տեղափոխվել են:
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
«Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
Մարտի 23-ին նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Արարատ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա մարտի 25-ին: