Փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում փոփոխություններ են տեղի ունեցել:
Ֆեդերացիայի կայքի տեղեկատվության համաձայն Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի` մարտի 5-ին եւ 6-ին նշանակված հանդիպումները տեղափոխվել են:
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
«Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
Մարտի 23-ին նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Արարատ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա մարտի 25-ին: