Ուկրաինան կտրուկ բարձրացրել է ռուսաստանյան գազի տրանզիտի գինը
ՄիջազգայինՈւկրաինան 1,5 անգամ թանկացրել է ռուսաստանյան գազի տարանցման գնադրույքը, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:
Ըստ այդմ՝ 100 կմ-ի համար «Գազպրոմի» 1000 խ/մ գազի տրանզիտի դիմաց գինն այժմ կազմում է 4,5 ԱՄՆ դոլար՝ նախկին 2,7 դոլարի դիմաց: Ի սկզբանե Ուկրաինան ծրագրում էր թանկացում մինչև 5 դոլար:
Ռուսաստանյան գազի տրանզիտի գնի հաշվարկման նոր եղանակը կազմել է Ուկրաինայի Ազգային հանձնաժողովը, որը պետկարգավորումներ է իրականացնում էներգետիկայի և կոմունալ ծառայությունների ոլորտում:
Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ Եվրոպա գազի տարանցման պայմանագիրը երկարաձգել 2019-ից հետո: