Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում Է առեւանգված ավտոկցանքը՝ Մատիսի, Շագալի եւ Միրոյի կտավներով
ՄիջազգայինԼոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը որոնում Է այն ավտոկցանքը, որն առեւանգել են արժեքավոր բեռան՝ Անրի Մատիսի, Մարկ Շագալի, Ժոան Միրոյի նկարների եւ արվեստի՝ շուրջ 250 հազար դոլար արժողությամբ այլ ստեղծագործությունների հետ մեկտեղ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 19-ին այս մասին հաղորդել Է Los Angeles Times թերթը:
Ոստիկանությունում հրատարակության համար ճշտել են, որ 2005 թվականի նմուշի Haulmark կցանքը Չաթսուորթ քաղաքի արդյունաբերական գոտու կայանատեղից անհետացել Է 2015 թվականի նոյեմբերի 20-ին:
Իրավակարգի մարմինների աշխատակից Դոնալդ Հրայսիքը հայտնել Է, որ ինքը ստորադրյալների հետ միասին կազմում Է բեռան պարունակության, այդ թվում՝ քանդակագործության, գեղանկարչության, Էստամպների, ապակուց կոլեկցիոն իրերի եւ անտիկվար առարկաների ստույգ ցուցակը: Բեռան տիրոջ անուն-ազգանունը չի նշվում: Նաեւ առայժմ պարզ չԷ, թե ինչու են այդքան արժեքավոր իրերը պահվել ավտոֆուրգոնում՝ պահեստների գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: