Լավրովը եւ Քերին բանակցություններ են վարում Ցյուրիխում
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսել են այս տարի առաջին երկկողմ բանակցությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես սպասվում Է հանդիպման հիմնական թեման կդառնա սիրիական խնդրի կարգավորումը եւ հունվարի 25-ին նշանակված միջսիրիական կոնսուլտացիաների նախապատրաստումը, որոնք պետք Է տեղի ունենան Ժնեւում:
Նախօրյակին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Լավրովը եւ Քերին կքննարկեն նաեւ Ուկրաինայի իրադրությունը եւ այդ երկրի արեւելքում իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից հերթական միջուկային փորձարկման անցկացման հետ: