Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը
ՄիջազգայինՄոլդովայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են Պավել Ֆիլիպի ղեկավարությամբ երկրի կառավարության կազմը և գործունեության ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, կողմ քվեարկել է 101 պատգամավորից 57-ը, ընդ որում` դահլիճում ներկա է եղել 68 պատգամավոր:
Նախարարների կազմը հաստատվել է հաշված րոպեների ընթացքում: Խորհրդարանը չի քննարկել կառավարության գործունեության ծրագիրը, քանի որ շենքի առջև հավաքվել է բազմահազարանոց ամբոխ: Պատգամավոր-սոցիալիստները դժգոհել են իրավիճակից` շեշտելով, որ ստեղծվել է անօրինական խորհրդարանական մեծամասնություն և չի քննարկվել նոր կառավարության ծրագիրը: