Ճապոնիան երկիր այցելած զբոսաշրջիկների ռեկորդային ցուցանիշ է արձանագրել
Միջազգային2015 թվականին Ճապոնիա են այցելել 19,73 մլն արտասահմանցի զբոսաշրջիկներ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ Է:
Այս տվյալները Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել Է Ճապոնիայի պետական հողատարածքների, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Կեյիտի Իսիին:
Զբոսաշրջիկների հոսքի աճը 2014 թվականի տվյալների համեմատությամբ կազմել Է 47,1 տոկոս: Ամենից շատ Ճապոնիա են այցելում Չինաստանի մայրցամաքային մասի զբոսաշրջիկները: Նրանց թիվը 2015 թվականին կազմել Է 4,9 միլիոն՝ 2,5 միլիոնով ավելի, քան մեկ տարի առաջ: Նաեւ Ճապոնիա են ժամանել Թայվանի 3,6 մլն բնակիչներ եւ Հոնկոնգի 1,5 մլն բնակիչներ: Շուրջ 4 մլն զբոսաշրջիկներ ժամանել են Կորեայի Հանրապետությունից. տարեկան աճն այս երկրից կազմել Է 45 տոկոս: Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը տարվա ընթացքում կրճատվել Է 15,1 տոկոսով եւ կազմել 54,4 հազար:
Գերատեսչության գնահատումներով՝ անցյալ տարվա ընթացքում օտարերկրյա ճանապարհորդները Ճապոնիայում ծախսել են շուրջ 3,77 տրլն իեն (31,6 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: