Պորոշենկոն եւ Բայդենը պայմանավորվել են համակարգել գործողությունները Դոնբասում կրակի դադարեցման նպատակով
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը Դավոսում ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման արդյունքում պայմանավորվել են համակարգել գործողությունները Դոնբասում կրակի դադարեցման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Մենք եկանք ընդհանուր եզրակացության, որ Մինսկի գործընթացն այլընտրանք չունի,- մամուլի ծառայությունը մեջբերում է արել Ուկրաինայի նախագահի հայտարարությունից:- Մենք պայմանավորվեցինք համակարգել գործողությունները, որոնք պետք է ապահովեն կրակի, գնդակոծումների դադարեցումը, ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների անարգել մուտքը ծանր զենքի պահպանման կետեր»:
Բացի այդ, կողմերը կոորդինացրել են քաղաքական գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Դոնբասի տարածքում ընտրությունների անցկացման շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի բարեփոխումներին եւ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: