Թեհրանը շահագրգռված չէ Էր Ռիադի հետ հարաբերությունների սրմամբ. Զարիֆ
ՄիջազգայինԻրանը շահագրգռված չէ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սրմամբ եւ տարածաշրջանային համագործակցություն է ակնկալում նրա հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
«Մենք չենք ցանկանում պատերազմել Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել է նա CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում:
«Մենք գտնում ենք, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան շատ կարեւոր խաղորդներ են տարածաշրջանում եւ կարող են աջակցել միմյանց: Մենք չենք պատրաստվում եւ նույնիսկ շահագրգռված չենք Սաուդյան Արաբիային դուրս մղել տարածաշրջանից»,- ասել է Զարիֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: