Յոթ երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը սոցցանցերում
ՄիջազգայինՀակաահաբեկչական կոալիցիայի առաջատար երկրների պաշտպանության նախարարների՝ հունվարի 20-ին Փարիզում կայացած քննարկման գլխավոր թեմաներից մեկը դարձել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորմանը հակազդումը սոցիալական ցանցերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուն վարի 21-ին այս մասին տեղական զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, որը մասնակցել Է հանդիպմանը: Դրան նաեւ մասնակցել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ Իտալիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները:
Փեյնը խոստովանել Է, որ Ավստրալիան եւ կոալիցիայի մյուս մասնակից երկրները մինչ օրս չափազանց դանդաղ են հակազդում այն քարոզչական արշավին, որն ԻՊ-ի զինյալները ծավալել են սոցիալական ցանցերում: «Արդի պայմաններում պայքար Է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլեւ մյուս ճակատներում, այդ թվում՝ սոցցանցերում»,- ասել Է Ավստրալիայի նախարարը:
Փարիզի հանդիպման մասնակիցները քննարկել են Իրաքում եւ Սիրիայում ռազմավարության եւ գործողությունների համակարգման հարցերը, հայտնել Է Փեյնն՝ ընդգծելով, որ պաշտպանության նախարարները կշարունակեն այս բանավեճը ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ փետրվարին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: