Ադրբեջանում փակվում են ՊՏՈւ-ները
ՄիջազգայինՆավթի գնանկման հետեւանքով խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում կրճատվում են նաեւ պետական ուսումնական հաստատությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, Ադրբեջանի կրթության նախարարությանֆինանսների բաժնի ղեկավար Ռաուֆ Օրուջեւը հայտնել է, որ նախարարությունը պատրաստվում է կրճատել երկրում գործող պրոֆտեխնիկական ուսումնարանների եւ քոլեջների թիվը` դրանց գործունեության «արդյունավետությունը» բարձրացնելու նպատակով:
Նրա խոսքով` նախարարությունը նաեւ ծրագրում է վերանայել ՊՏՈւ-ների ուսումնական ծրագրերը` հաշվի առնելով Ադրբեջանի շրջանների զարգացման համար դրանց կարեւորությունը:
Ներկայում Ադրբեջանում գործում են 113 ՊՏՈւ (25 հազար աշակերտ) եւ 61 քոլեջ (60 հազար աշակերտ):