Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


Եվրախորհրդարանը ԵԽԽՎ-ին կոչ է արել իր բանաձևերում համահունչ լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին

Միջազգային

 Եվրախորհրդարանը լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին և համաեվրոպական այլ կառույցներին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում համահունչ լինել համանախագահների հայտարարություններին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին:

«ԵԱՀԿ Մինսիկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթին:

«Արմենպրես»-ն ընթերցողին է ներկայացնում հայտարարության ամբողջական տեքստը.

«Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը /ԽՀՀ/ դեռեւս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության հնացած համաձայնագրին,

2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,

3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետեւ ընդգծում է, որ հարգանքn այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել եւ հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչեւ ներդրումները եւ առեւտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առեւտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ, 

4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում մնում է Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը եւ ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական եւ կայուն առա ջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,

5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձեւաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ եւ լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,

6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարեւորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձեւաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ պայքարը խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,

7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը եւ ակնկալում խոշտանգումներից խուսափելու եւ անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաեւ Դատական օրենսգրքի վերանայումը եւ դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով եւ ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ը նդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC /Միջազգային քրեական օրենսգրքի/ վավերացմանը տրվող կարեւորությունը,

8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին եւ երկրորդ կարծիքները եւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով եւ լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,

9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված եւ գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար եւ ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչեւ 2017 թվականի համապետական ընտրությունները,

10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարեւոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաեւ՝ EDIHR-ի /Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիք/ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում եւ խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME եւ Horizon 2020 ծրագրերին,

11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող եւ մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածումն է,

12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն եւ որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,

13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, եւ որն ընդունվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից,

14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել եւ աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,

15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները եւ ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին՝ հետագայում եւս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,

16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղ թահարելու անցյալի ժառանգությանը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ»:

 

Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ Մերց