Սիրիայի հարցով բանակցությունները հետաձգվել են մի քանի օրով. ՄԱԿ
ՄիջազգայինԺնեւում միջսիրիական բանակցությունների սկիզբը կարող է «պրակտիկ նկատառումներով» հետաձգվել նախկինում նախանշված ժամկետից՝ հունվարի 25-ից:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը :
Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ հետաձգելու մասին վերջնական որոշում առայժմ չի կայացվել: «Մենք նախկինի պես կողմնորոշվում ենք այս ժամկետով՝ հունվարի 25-ով»,- ասել է նա: