Թուրքիային դժվար ժամանակներ են սպասում. պատգամավոր
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սեիթ Թորունը հայտարարել է, որ թուրք ժողովրդին դժվար ժամանակներ են սպասում այն բանի պատճառով, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) գործած շարունակական սխալները ծանր տնտեսական դրության մեջ են դրել երկիրը:
Ինչպես հաղորդում է chphaber.com կայքը, Թորունը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայում դժվար օրեր են սպասվում ինչպես ֆինանսական եւ տնտեսական, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից:
«Թուրքիայի կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը ձախողվել է, բանկը կորցրել է անկախությունը: Զբոսաշրջությունն անկում է ապրում, անվտանգություն գոյություն չունի: Նախագահ Թայիփ Էրդողանի անմիտ քաղաքականության պատճառով Թուրքիայում անհավանական քաոս է առաջանում», -ասել է նա: