Հիլարի Քլինթոնը սխալ է համարում Իրանի հետ հարաբերությունների բարելավման արագացումը
ՄիջազգայինԱՄՆ-ը չպետք է արագացնի Իրանի հետ հարաբերությունների նորմալացումը: «Դա սխալ կլիներ»,- հունվարի 21-ին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Դեմոկրատական կուսակցությունից հավակնում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Կարծում եմ, որ սխալ կլինի այժմ հարաբերությունների նորմալացում առաջարկել Իրանին»,- նշել է Քլինթոնը:
Քաղաքական գործիչը հանդես է եկել Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա կարգավորման նկատմամբ զգուշավոր մոտեցման օգտին:
«Մեզ հարկավոր է շատ զգուշորեն շարունակել դիվանագիտությունը, վերահսկել Իրանի պատասխանատվությունը ստանձնած պարտավորությունների համար եւ աշխատել անհանգստություն առաջացնող ասպեկտների վերացման ուղղությամբ»,- հավելել է Քլինթոնը:
Նման ասպեկտների թվում նա նշել է «իրադրության ապակայունացումը Իրանի հարեւան երկրներում, աջակցությունն Ասադի ռեժիմին եւ ահաբեկչությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA