ԱՄՆ-ում խոստացել են գործողության մեջ ցույց տալ նորագույն կիբեռզենքը. Wall Street Journal
ՄիջազգայինԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տնօրեն ծովակալ Մայք Ռոջերսը հունվարի 21-ին խոստացել Է առաջիկա ամիսներին գործողության մեջ ցուցադրել ամերիկյան կիբեռսպառազինությունների նորագույն նմուշները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է The Wall Street Journal թերթը:
«(Նման սպառազինությունների) հզորությունն ու հնարավորություններն արդեն դրսեւորվում են առցանց ռեժիմում եւ արդեն սկսել են արդարացնել (իրենց դերը) միանգամայն նկատելի ասպեկտներում: Դուք կտեսնեք, թե մենք ինչպես կսկսենք դրանք (կիբեռմշակումները) ավելի ու ավելի լայնորեն կիրառել»,- ծովակալի խոսքից մեջբերում Է անում հրատարակությունը:
Նա հայտնել Է, որ այս պահին ԱՄՆ-ի ղեկավարությունն, ընդհանուր առմամբ համաձայնեցրել Է ինքնապաշտպանության նպատակով կիբեռսպառազինությունների կիրառման կանոնները: Սակայն հարձակման վերաբերյալ, օրինակ՝ թշնամական խմբավորումների եւ պետությունների վրա, կանոնների համանման ժողովածուի քննարկումը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: