Թունիսում պարետային ժամ է սահմանվել
ՄիջազգայինԹունիսի իշխանությունները որոշում են ընդունել պարետային ժամ սահմանել երկրի ամբողջ տարածքում:
Այդ մասին հունվարի 22-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Նրա տվյալներով՝ այդ որոշումն ընդունվել Է տնտեսական ծանր իրադրության կապակցությամբ, մասնավորապես, գործազրկության բարձր մակարդակի պատճառով երկրում շարունակվող բողոքի ակցիաների ու անկարգությունների ֆոնին:
Պարետային ժամը սահմանվում Է հունվարի 22-ից երեկոյան ժամը ութից մինչեւ առավոտյան ժամը հինգը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: