Գերմանիան շահագրգռված է միջսիրիական բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում. Մերկել
ՄիջազգայինԳերմանիան շահագրգռված է, որպեսզի սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները սկսվեն որքան հնարավոր է շուտ:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ունենք ընդհանուր շահագրգռվածություն, որպեսզի այդ բանակցությունները կրկին սկսվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մերկելը` Բեռլինում կայացած գերամանա-թուրքական միջկառավարական խորհրդակցություններից հետո` լրագրողների հետ զրույցում:
Ակնկալվում է, որ միջսիրիական բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին Ժնևում: Հունվարի 22-ին ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ հնարավոր է բանակցությունների ամսաթիվը փոխվի` «գործնական պատճառներից ելնելով»: