Քերին վստահ է ԻՊ-ի դեմ հաղթանակին
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վստահություն Է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտության կմատնվի:
«Պայքարը դեռ բնավ ավարտված չԷ, բայց մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում,-ասել Է Քերին՝ Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում:-Հիշեցեք իմ խոսքերը՝ ԻՊ-ն կպարտվի: Եվ առաջընթացը, որին մենք հասել ենք այդ ուղղությամբ, ոչ ոք չի կարող ժխտել»:
Պետքարտուղարը նշել Է, որ միջազգային կոալիցիան մոտ Է այն բանին, որ լիակատար հսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի նկատմամբ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ 16 ամսվա ընթացքում կոալիցիան գրեթե 10 հազար ավիահարված Է հասցրել ԻՊ-ի դիրքերին:
«Մենք ցույց տվեցինք, թե որքան արդյունավետ կարող Է լինել ավիահարվածների եւ մեր գործընկերների ցամաքային գործողությունների համակցումը»,-ասել Է Քերին:
«Մենք արդեն թշնամուն դուրս ենք մղել այն տարածքների 30-40 տոկոսից, որոնք ավելի վաղ նրանք վերահսկում Էին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: