Ավստրիայում փախստականներին տրվող նպաստները կկրճատվեն հասարակությանն ինտեգրվելուց հրաժարվելու համար
ՄիջազգայինԱվստրիայի կառավարությունը մտադիր Է հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացող միգրանտներին տուգանել գերմաներենն ուսումնասիրելուց եւ ինտեգրացման հատուկ դասընթացներ անցնելուց նրանց հրաժարվելու համար:
Այդ մասին հունվարի 22-ին «01» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել Է եվրոպական, օտարերկրյա գործերի եւ ինտեգր ացման նախարար Սեբաստիան Կուրցը:
«Նրանց, ովքեր պատրաստ չեն գերմաներեն սովորել, ովքեր չեն ցանկանում մասնակցել աշխատաշուկային, ովքեր պատրաստ չեն ինտեգրացման դասընթաց անցնել, սպառնում Է սոցիալական վճարների կրճատում»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ տվյալ միջոցառումն այն փաթեթի բաղկացուցիչ մասն Է, որը հունվարի 20-ին համաձայնեցվել Է հանրապետության կառավարության նիստում՝ դաշնային երկրամասերի ղեկավարների մասնակցությամբ:
«Հարկավոր Է կրճատել միգրանտների հոսքը, բայց նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն, պետք Է ինտեգրացվեն հասարակությանը»,-ընդգծել Է Կուրցը: Նրա կարծիքով՝ «միգրանտների հիմնական զանգվածը պատրաստ Է ընդունել այս պարտավորությունները»:
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հունվարի 20-ին հայտարարել Է իր երկրի կողմից ընդունվող փախստականների թվի սահմանափակման պլանի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: