Կանադայի միջնակարգ դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել
ՄիջազգայինԿանադայի Սասկաչևան շրջանի Լա Լոշ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ: Դրանց շարքում է քաղաքապետի 23-ամյա աղջիկը, ով դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ հանցագործը նախ սեփական տանը կրակել է իր երկու եղբայրների վրա, այնուհետև շարժվել դեպի դպրոց:
Ոստիկանությունը շրջափակել է դպրոցի տարածքը: Քաղաքացիներին հորդորել են չերևալ դեպքի վայրում, քանի դեռ իրականացվում է քննություն:
Ձերբակալվել է մեկ կասկածյալ: Նախնական տվյալներով` նա դպրոցական է: Շարժառիթները դեռևս հայտնի չեն: