ՄԱԿ-ը մի շարք պետությունների զրկել է ձայնի իրավունքից պարտքերի պատճառով
ՄիջազգայինՄԱԿ-ը մի շարք պետությունների զրկել է ձայնի իրավունքից պարտքերի պատճառով:
Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես»-ը: Այդ երկրների թվում է Վենեսուելան է , որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ է: Ձայնի իրավունքը վերականգնելու համար Վենեսուելան պետք է վճ արի 3 մլն ԱՄՆ դոլար: Քվերակել չեն կարող նաև Դոմինիկյան Հանրապետությունը, Բահրեյնը, Լիբիան, Մալին, Մարշալյան կզիները, Բուրունդին, Վանուատուն:
Անդամակցության վճարումները չկատարած հինգ երկրների համար արվել է բացառություն: Պատճառն այդ երկրներում առկա բարդ իրավիճակն է: Դրանք են` Սոմալին, Կոմորյան կղզիները, Սան-Տոմե և Պրինսիպին, Եմենը, Գվիենա-Բիսաուն: Նշված երկրներից յուրաքանչյուրի համար սահմանված է նվազագույն անդամավճար: Եթե Դոմինիկյան Հանրապետության համար սահմանված է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, ապա Բուրունդիի համար` ընդամենը 1360 դոլար:
ՄԱԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամավճարներով: