Հունաստանն, առաջինը Եվրոպայում, սկսել է նավթ գնել Իրանից
ՄիջազգայինՀունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին: Այդ մասին ասվում է հունական ընկերության կայքում, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է մատակարարումների անահապաղ մեկնարկով համագործակցություն նավթի մատակարարման ոլորտում, ինչպես նաև 2011 թվականին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով առաջացած ընթացիկ ֆինանսական հարցերի լուծում:
Hellenic Petroleum-ի ղեկավարությունն իր գոհունակությունն է հայտնել համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը ընկերության կարծիքով՝ երկու կողմերի շահերից է բխում:
Իրանը Հունաստան նավթի գլխավոր մատակարարներից է եղել: 2011 թվականին Հունաստանը Իրանում օրական 100 հազար բարել նավթ էր գնում: 2012 թվականին պատժամիջոցների սահմանման պատճառով Աթենքը ստիպված է եղել հրաժարվել իրանական նավթից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հույս ունի ստանալ մոտ 50 միլիարդ դոլար տարեկան արտասահմանյան ներդրումներ տնտեսության վերականգնման համար: