Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» 7 համախոհների
ՄիջազգայինՄալայզիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է «Իսլամական պետության» 7 համախոհների, որոնք երկրում ենթադրաբար ահաբեկչություններ էին պլանավորում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Բոլոր կասկածյալները նույն բջջի անդամներ են, որոնք պատասխանատու են ողջ Մալայզիայում պլանավորվող ահաբեկչական ակտերի համար», — ասել է ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Աբու Բաքրը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները ենթադրաբար հրահանգներ են ստացել Սիրիայում ԻՊ գրոհայիններից: