Էստոնիայի նոր առաջին տիկինը հրաժարվել է իր բոլոր արտոնություններից, սակայն նրան ստիպել են ընդունել դրանք
Միջազգային
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի ու նրա նոր կնոջ՝ Իևա Կուպցեի, մեղրամիսը մթագնել է սկանդալը:
«Էքսպրես Գազետա»-ի տեղեկություններով՝ նոր առաջին տիկինը հրապարակավ հրաժարվել է իր բոլոր արտոնություններից, որ հասնում են պետության առաջին տիկնոջը: Սակայն Իևային բացատրել են, որ էստոնական օրենքներով նա պարզապես պարտավոր է ընդունել իր արտոնությունները:
Այս կերպ Կուպցեին ստիպել են քարտուղար ունենալ, ծառայողական մեքենա օգտագործել, ներկայացուցչական նպատակներով ամսական ստանալ Էստոնիայի նախագահի աշխատավարձի 30 տոկոսի չափով գումար, որը 5,3 հազար եվրո է, ինչպես նաև՝ ընդունել այլ «անհրաժեշտ ծախսերը»: