Հնդկաստանը եւ Ֆրանսիան հուշագիր են ստորագրել Rafale կործանիչների գնման վերաբերյալ
ՄիջազգայինՀնդկաստանը Ֆրանսիայից կգնի Dassault Aviation ընկերության արտադրության 36 Rafale կործանիչներ: Ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բանակցությունների արդյունքում հունվարի 25-ին համապատասխան համաձայնագիրն ստորագրել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Փաստաթուղթն իրենից ներկայացնում Է հուշագիր փոխըմբռնման մասին եւ չի որոշում ինքնաթիռների արժեքը, որի շուրջը երկրների միջեւ նախկինի պես ձեռք չի բերվել կոնկրետ համաձայնություն: Հնդկաստանի համար ֆրանսիական կործանիչների արժեքը կորոշվի մոտ օրերս, հայտարարել Է Ֆրանսուա Օլանդը:
Օլանդի այցի շրջանկաներում նաեւ ստորագրվել Է միջկառավարական համաձայնագիր: Փաստաթղթի համաձայն՝ Հնդկաստանը Ֆրանսիայից կգնի 36 Rafale կործանիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: