Թուրքիայում հետաքննություն է սկսվել CNN Turk հեռուստաալիքի հանդեպ` նախագահին վիրավորելու համար
ՄիջազգայինԹուրքիայում հետաքննություն է սկսվել CNN Turk հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հասցեին վիրավորական արտահայտությունները մեջբերելու համար, գրում է Газета-ն` հղում անելով Hurriyet-ին:
Հետաքննության պատճառ է դարձել հեռուստաալիքի լրատվական ծրագրում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը:
Ինչպես հայտնել են դատախազությունում, հետաքննությունը տարվում է ալիքի գլխավոր խմբագրի և հեռուստահաղորդման պրոդյուսերի հանդեպ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահը դատի է տվել ընդդիմադիր առաջնորդին` իրեն վիրավորելու համար:
Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով գիտնականների ձերբակալությունները, ովքեր դատապարտել են քրդերի դեմ կատարվող գործողությունները, Էրդողանին անվանել է բռնապետ: