Սիրիայի բանակը գրոհով գրավել է երկրի հարավի Շեյխ Միսկին ռազմավարական քաղաքը
ՄիջազգայինՍիրիայի բանակը զինյալներից ազատագրել է Դերաայի հարավային նահանգի ռազմավարական կարեւորություն ունեցող Շեյխ Միսկին քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 26-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիացի իրավապաշտպաններին:
Դերաա, Էլ Կունեյտրա եւ Էս Սուվեյդա հարավային նահանգներ տանող ճանապարհների խաչմերուկում գտնվող քաղաքի գրավումը, ինչպես նշվում է, թույլ կտա սիրիացի զինվորականներին՝ ապահովել Դամասկոսից իր խմբավորման անվտանգ մատակարարումը: Ընդսմին Դերաայում գործող ահաբեկիչների խմբավորումը բաժանված է երկու մասի: Ներկայում մարտական գործողությունները շարունակվում են Շեյխ Միսկինի արվարձաններում:
Հունվարի 24-ին Սիրիայի կառավարական զորքերը զինյալներից հետ են խլել Ար Ռաբիա ռազմավարական քաղաքը Լաթաքիայի նահանգում, որը սահմանակցում է Թուրքիայի հետ: Դրանից հետո բանակը հնարավորություն է ստացել հարձակում ծավալելու Թուրքիայի սահման իուղղությամբ:-0-/31/ 10.02