Կառլ Բիլդտը չի գլխավորի Ուկրաինայի կառավարությունը
ՄիջազգայինՇվեդիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտը հերքել է լուրերը, որ իր թեկնածությունը դիտարկվում է Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնում:
Այդ մասին գրել է շվեդական Dagens Nyheter թերթը:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Բիլդտը կարող է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը` գործող վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո:
«Ուկրաինան ունի շատ լավ վարչապետ: Նրան փոխարինելու հիմքեր չկան: Իմ թեկնածությունն այդ պաշտոնի համար ակտուալ չէ»,- նշել է շվեդ քաղաքական գործիչը` պատասխանելով թերթի հարցին:
Ուկրաինայի խորհրդարանի մի քանի խմբակցություններ գոհ չեն կառավարության և վարչապետի աշխատանքից` պահանջելով Յացենյուկի հրաժարականը: Ավելի վաղ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այդ հարցն օրակարգում չէ: Միաժամանակ, փետրվարի սկզբին սպասվում է Ուկրաինայի կառավարության վերակազմավորում: